Տաշքենդում ընթացող Գեորգի Ագզամովի 19-րդ միջազգային հուշամրցաշարի վեցերորդ տուրում շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Կումոյուն Բեգմուրատովին եւ 5,0 միավորով Արտյոմ Ուսկովի հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Լրացուցիչ ցուցանիշներով Մարտիրոսյանը առաջին տեղում է։
Վաղը՝ յոթերորդ տուրում առաջատարները նստելու են միմյանց առջեւ։ Հայկը խաղալու է սեւ խաղաքարերով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)