«Մենք միայն մարտի դաշտում չենք պարտվել, մենք առավելապես հենց մեզ ենք պարտվում ու ինքներս մեզ խեղդում` էս ատելության մեջ». Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մենք միայն մարտի դաշտում չենք պարտվել, մենք առավելապես հենց մեզ ենք պարտվում ու ինքներս մեզ խեղդում` էս ատելության մեջ։

Այդպես էլ չընկալեցիք, որ ապրումակցումը, զգուշավոր հաղորդակցումը հենց վերեւից պետք է լինի, ինչ պահանջենք հանրությունից, եթե Արցախից > դեռ կիրառվող եզրույթ է ամենավերեւում։

Լեռնային Ղարաբաղից որեւէ մեկը չի փախել, արցախցի մեր հայրենակիցները ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԵԼ ԵՆ ու սա ասելը, արձանագրելը սադրանք չէ, սա իրողություն է` բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով ապացուցված։

Արցախցի կինը բարեկիրթ ու հանգիստ էր խոսում եւ զայրացած, մատ թափ տալով խոսելու այս տոնն անընդունելի էր` այն էլ անչափահաս երեխայի ներկայությամբ։

Այո’, արցախցիների ցավն ու կորստի ողբերգությունը շարունակաբար շահարկել են, սին խոստումներով մոլորեցրել, խնդիրը խորն է ու բազմաշերտ, բայց խնդրի լուծումը մատ թափ տալն ու «փախածներ» անվանելը չէ, այլ բացատրել, փաստեր ներկայացնել, ռազմավարական ճիշտ հաղորդակցում ապահովելն է, որի ռեսուրսի պակաս չկա ու չի եղել, բայց ապրումակցման ու իրականությանն ուղիղ նայելու խնդիր կա, որի հաղթահարման առաջին քայլն անող դերակատարը պաշտոնյաները պետք է լինեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment