Վեհափառի` Վրաստան մեկնելու արգելքը բացասական արձագանք է ստացել միջազգային հարթակներում

https://arm.sputniknews.ru/20260322/vehapari-vrastan-meknelu-argelqy-bacasakan-ardzaganq-e-stacel-mijazgajin-hartaknerum-100126491.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98107558_90:0:1511:1066_1920x0_80_0_0_08f20341dc9c3be9414ea6b0dcbff15f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արա զոհրաբյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վրաստանի հանրապետություն, դատարան

արա զոհրաբյան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, վրաստանի հանրապետություն, դատարան

Բաժանորդագրվել

Արա Զոհրաբյանի խոսքով` հակաեկեղեցական արշավից իշխանությունը չի հրաժարվել, այլ հիմա ուղղակի մեթոդներն է փոխում։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վրաստան մեկնելու թույլտվություն չտրամադրելը բացասական արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ քննիչի որոշումը՝ թույլ չտալ Գարեգին Բ-ին մասնակցել Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը, լուրջ խնդիր և խայտառակություն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։

«Սա շատ բացասական ազդեցություն է թողել. տարբեր երկրներում այս հարցն արդեն քննարկվում է, և բնականաբար, սա խայտառակություն էր մեր երկրի համար։ Բայց մենք տեսանք նաև, որ դրան նախորդող օրը Նիկոլ Փաշինյանը բացասական արտահայտվեց Վեհափառ հայրապետի հասցեին. արդեն այդ հաղորդագրությունից պարզ էր, որ քննիչը պետք է հենց այդ կերպ էլ վարվի։ Անկեղծ ասած՝ հույս ունեի, որ իրենք գոնե կգնան խելամտության կանխավարկածով, բայց, ցավոք, այդպես չեղավ»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ վերջին օրերին եկեղեցականների նկատմամբ կիրառվող խափանման միջոցների փոփոխությունները չեն վկայում դատարանի համակարգային փոփոխության մասին։ Ընդհանուր վերաբերմունքը չի փոխվել, սակայն որոշ դեպքերում արդյունքը պայմանավորված է առանձին դատավորների անկախությամբ։ Նա նշեց, որ Մկրտիչ և Միքայել սրբազանների գործերով որոշումները փոխվել են վերաքննիչ ատյանի միջամտությունից հետո, երբ արձանագրվել են խախտումներ։

Գարեգին Բ–ին հատուկ հրավիրել են մասնակցելու Իլյա 2-րդի հուղարկավորությանը, բայց նա չի գնա՞

«Հակաեկեղեցական արշավից իշխանությունը չի հրաժարվել, ուղղակի հիմա մեթոդներն է փոխում, որովհետև հասկացավ, որ այն մեթոդները, որոնցով ինքը գնում էր, օրինակ՝ Սուրբ պատարագի բովանդակության խմբագրումը և այլն, չեն աշխատում, ու հավատացյալները չեն գնում իր հետևից` հասկանալով, որ դա սխալ բան է։ Դատական իշխանության մեջ նույնպես այդ բացասական տրամադրությունն է։ Իհարկե, դատավորների մի մասը, որոնք հիմա զբաղվում են մեր եկեղեցականների գործերով, վստահ եմ` գիտակցում է և չի ցանկանում այդպես անել, ինչպես անում է, բայց, ցավոք, այսօրվա քաղաքական տրամադրությունների ներքո է»,- նշեց նա։

Փաստաբանը վերահաստատեց իր նախկին պնդումը, որ այն դատավորները, որոնք կայացրել են ապօրինի որոշումներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Սակայն այս գործընթացը, նրա խոսքով, բարդանում է Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշմամբ, որը պաշպտանում է քաղաքական իշխանությանը։

«Մենք այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում, և ժամանակի ընթացքում կտեսնեք, որ այն անձինք, որոնք ապօրինի են գործել, պատասխան են տալու»,- ասաց փաստաբանը։

Զոհրաբյանը չբացառեց նաև միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը, եթե ներպետական մակարդակում հարցերը լուծում չստանան։ Նրա խոսքով՝ այդ գործիքակազմը առկա է, և անհրաժեշտության դեպքում կկիրառվի, սակայն առաջնահերթությունը տրվում է դեռևս ներպետական գործընթացներին։

Փաստաբանն անդրադարձավ նաև եկեղեցու գույքի և որոշ վանքերի շուրջ ընթացող իրավական գործընթացներին՝ նշելով, որ տարբեր ուղղություններով արդեն նախաձեռնվել են դատական և քրեական վարույթներ։

«Կան քաղաքացիական գործեր՝ վտարման պահանջով, ինչպես նաև վարչական գործեր՝ ոստիկանության գործողությունները վիճարկելու նպատակով։ Բացի այդ, որոշ դեպքերում հարուցվել են նաև քրեական գործեր՝ եկեղեցու գույքի ապօրինի օգտագործման հիմքով»,- հավելեց Զոհրաբյանը։

Ամփոփելով՝ պաշտպանն ընդգծեց իրավապահ համակարգի անհավասար մոտեցումը` եկեղեցու շահերի համար չի աշխատում, իսկ եկեղեցու դեմ որևէ մեկի շահի համար շատ արագ արձագանքում է։

Միքայել սրբազանը կալանքից հետո առաջին անգամ ներկա գտնվեց Սուրբ պատարագին

Leave a comment