Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ

Ես հետաքրքրված չեմ Իրանի հետ համաձայնության գալով. Թրամփ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաքրքրված չէ Իրանի հետ համաձայնության գալով։

Այս մասին նա գրել է իր Truth Social էջում։

«Նրանց ղեկավարությունը վերացել է, նրանց նավատորմն ու օդուժը ոչնչացված են, նրանք գրեթե ոչ մի պաշտպանություն չունեն, և հիմա նրանք ցանկանում են համաձայնագիր, իսկ ես չեմ ուզում», – ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին Իրանի հարցում:

«Միացյալ Նահանգները Իրանը հողին է հավասարեցրել, և այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ ասում են, որ ես չեմ հասել իմ նպատակներին։ Այո, ես հասել եմ, և նույնիսկ ավելի արագ, քան նախատեսված էր», – ընդգծել է նա։

Թրամփը հավելել է, որ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ The New York Times-ը, սխալ են գնահատում իր քաղաքականությունը և հաճախ սխալվում են։

Leave a comment