ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնոււմ է ոչնչացնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, եթե 48 ժամվա ընթացքում չբացվի Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
«Եթե Իրանն այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում ամբողջովին չբացի Հորմուզի նեղուցն առանց սպառնալիքի, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից»,- հայտարարել է Թրամփը։ Այս մասին հայտարարվել է մարտի 21-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 19:44-ին նախագահի Truth Social հարթակում։
Իրանականան լրատվական գործակալությունը գրում է, որ ի պատասխան Թրամփի սպառնալիքի՝ Իրանի բանակը հայտարարել է, որ թիրախավորելու է էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք «պատկանում են ԱՄՆ-ին և տարածաշրջանի ռեժիմին»:
ԱՄՆ նախագահը նման հայտարարությունը արեց այն բանից հետո, երբ Իսրայելի հարավում երկու իրանական հրթիռների հարվածի հետևանքով վիրավորվեց ավելի քան 100 մարդ։ Սա պատերազմը սկսվելուց ի վեր ամենաավերիչ հարձակումն էր: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է հակահարված տալ։
The post Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համար appeared first on CIVILNET.