Թեղուտ գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան


Մարտի 21-ին՝ ժամը 23։12-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի սարի ճանապարհին այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Թեղուտ գյուղից դեպի սար տանող ճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է Volkswagen մակնիշի ավտոմեքենա։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։54-ին, մարվել՝ մարտի 22-ին, ժամը 00։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Դիտումների քանակ5

Leave a comment