Նաթանզում օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում է. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20260321/natanzum-objekti-vra-hardzakumy-mijazgajin-iravunqi-annkaragreli-khakhtum-e-zakharvova-100114218.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99764214_0:0:1197:898_1920x0_80_0_0_e0536ab9e494c4af2e726ae6749508c1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել, ռուսաստան, մարիա զախարովա

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր, իսրայել, ռուսաստան, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

Շարունակվող հարձակումները ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների լուրջ ռիսկեր է ստեղծում:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Իրանական Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտի վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նաթանզում գտնվող օբյեկտին հարվածները հասցվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի շուրջ շարունակվող էսկալացիայի ֆոնին: Իրանը հայտարարել է ճառագայթման արտահոսքի բացակայության մասին, սակայն միջուկային ենթակառուցվածքի վրա հարձակումները մի շարք երկրների և միջազգային կառույցների կտրուկ արձագանք են առաջացրել՝ տեխնածին և բնապահպանական մասշտաբային աղետի ռիսկերի պատճառով:

«Դա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունների, ՄԱԿ-ի ԱԽ-ի պրոֆիլային բանաձևերի և գործակալության գլխավոր համաժողովի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում է», – ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:

Զախարովան ընդգծել է, որ շարունակվող հարձակումներն ազդում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական, ինչպես նաև միջուկային օբյեկտների վրա, ինչը ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքների լուրջ ռիսկեր է ստեղծում:

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, օբյեկտիվ և կոշտ գնահատական տալ տեղի ունեցածին:

«Նման գործողությունները Մերձավոր Արևելքում մասշտաբային աղետի իրական սպառնալիքներ են պարունակում և խաթարում են խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության նախարարը մարտի 17-ին հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։

Leave a comment