Իրանը Նաթանզի միջուկային հարստացման օբյեկտի վրա հարձակման մասին տեղեկացրել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը։ Այս մասին հայտնում է գործակալության X-ի էջը։
ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը հայտարարել է, որ օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացում չի գրանցվել։
Իրանի միջուկային կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ այս հարձակումից միջուկային ճառագայթում չի առաջացել, ուստի օբյեկտի շրջակայքում քաղաքացիական բնակչության համար վտանգ չկա։ Նրանք չեն նշել, թե ինչպես է հարվածը տեղի ունեցել և ինչ տեսակի ռումբեր են օգտագործվել։
․․․
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանը տեղեկացրել է Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակման մասին appeared first on CIVILNET.