Բախվել են «Tesla»-ն և «BMW»-ն. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել

Մյասնիկյան պողոտայում ժամը 02։09-ի սահմաններում բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան:

3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։

—00—ԼԱ

 

 

Leave a comment