Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ու նրանց անպատիվ կատարածուները ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիների դեմ ահավոր սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցնող անձանց, այդ թվում՝ իշխանության ու Ադրբեջանի ծաղրածուներին, որոնք համակարգված կերպով ատելություն ու թշնամություն են սփռում արցախցիների հանդեպ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հիշեցնեմ, որ այդպիսի մի քանի դեպքով, մեր ճնշման ներքո, մեկ տարի առաջ քրեական վարույթ են սկսել, և առ այսօր ոչ մի գործողություն չի արվել այդ վարույթներով, իսկ դրանց հեղինակները շարունակում են իրենց հանցագործությունները մեր ժողովրդի ու պետության դեմ:
Գնացե՛ք ու կարդացե՛ք հազարավոր նյութեր ու մեկնաբանություններ սոցցանցերում, որոնք սարսափելի ատելություն ու բռնություն են սերմանում մեր կյանքում, և դրա գլխավոր դիրիժորները հենց իշխանության ներկայացուցիչներն են, քանի որ պառակտում են, որ տիրեն»,- գրել է նա։
դիտվել է 90 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը