Մահացել է դերասան ու մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը

86 տարեկանում մահացել է ամերիկացի հանրահայտ կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։

Նախօրեին TMZ պորտալը հայտնել է, որ Նորիսը հոսպիտալացվել է Հավայան կղզիներում։ Աղբյուրի տվյալներով՝ դերասանը մարզվում էր կղզում, հեռախոսով զրուցում էր ընկերոջ հետ, լավ տրամադրություն ուներ և նույնիսկ կատակում էր, սակայն շուտով շտապ բժշկական օգնության կարիք է առաջացել։

Կինոդերասանը մահացել է մարտի 19-ին, սակայն մահվան լուրն ընտանիքը հայտնեց մարտի 20-ին։

Չակ Նորիսը հայտնի է որպես տարբեր մարտաֆիլմերի դերակատար։

Ժամանակի մեծ մասը նա նվիրել է մարտական արվեստների ուսումնասիրությանն ու մարզչական գործունեությանը։ 1965-ին հաղթել է Լոս Անջելեսի կարատեի առաջնությունում, իսկ 1968-ին՝ դարձել մինչև 80 կգ կշռային կարգի պրոֆեսիոնալ կարատեի աշխարհի չեմպիոն ու պահպանել տիտղոսը հաջորդ վեց տարիների ընթացքում։ Նա դարձել է առաջին ամերիկացին, որը ստացել է թեքվանդոյի սև գոտի և ութերորդ դան։

Կինոյում Նորիսը դեբյուտը նշել է1968 թվականին՝ «Ոչնչացնողների ջոկատ» ֆիլմում դրվագային դերով։ Առաջին կարևոր դերը Կոլտ չարագործի կերպարն էր 1972 թվականի «Վիշապի ճանապարհ» ֆիլմում՝ Բրյուս Լիի հետ համատեղ։

Դերասանի ֆիլմերից են նաև «Օկտագոն/The Octagon» (1980), «Աչք աչքի դիմաց/An Eye for an Eye» (1981), «Լուռ բարկություն/Silent Rage» (1982), «Միայնակ գայլ Մաք Քուեյդ/Lone Wolf McQuade» (1983), «Անհայտ կորածներ/Missing in Action» (1984/1985/1988) ֆիլմաշարը, «Դելտա ջոկատ/The Delta Force» (1986), «Դելտա ջոկատ-2. Կոլումբիական կապ/Delta Force 2: The Colombian Connection» (1990), «Ուոքեր, Տեխասի ռեյնջեր//Walker, Texas Ranger» (1993-2001) հեռուստասերիալը և այլ ֆիլմեր։

Նորրիսը դարձավ ոչ միայն հայտնի դերասան և մարտական արվեստների վարպետ, այլ նաև մի քանի ինքնակենսագրական գրքերի հեղինակ։

The post Մահացել է դերասան ու մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը appeared first on CIVILNET.

Leave a comment