«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կալանավորի ինքնասպանության փորձը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը սավանով կախվել է, հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում։

«Խցակիցները նկատել են, որ տղամարդը սավանով իրեն կախել է։ Նրանք կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը։ ՔԿՀ ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն ու նրան տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- գրել է կայքը։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ըստ պարբերականի՝ ինքնասպանության փորձ կատարողը Թ. Թորոսյանն է, որը առողջական խնդիրներ է ունեցել։

Leave a comment