https://arm.sputniknews.ru/20260320/herqum-em-papikjany-adrbejani-kvoghmic-hajastani-taratsqum-dirqer-karucelu-masin-100070067.html
Հերքում եմ․ Պապիկյանը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում դիրքեր կառուցելու մասին
Հերքում եմ․ Պապիկյանը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում դիրքեր կառուցելու մասին
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ պաշտոնական Բաքուն իր տարածքում է դիրքեր կառուցում, ՀՀ-ն էլ է կառուցում։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T14:16+0400
2026-03-20T14:16+0400
2026-03-20T14:19+0400
սուրեն պապիկյան
հայաստան
դիրքեր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97685121_0:84:1600:984_1920x0_80_0_0_2b1f0b9a9b4cc6d5f559b82794d44edb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք կառուցելու մասին լուրերը։ Այս մասին Պապիկյանը հայտարարեց ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։«Չկա նման բան, հերքում եմ, ևս մեկ անգամ հերքում եմ»,- ասաց նախարարը։Պապիկյանը շեշտեց՝ պաշտպանության նախարարությունը հայտարարություններ տարածել է։ Հավելեց նաև՝ պաշտոնական Բաքուն իր տարածքում դիրքեր է կառուցում, ՀՀ-ն էլ է կառուցում։Ճշտող հարցին՝ արդյոք 2021 թվականից ՀՀ-ում օկուպացված տարածքներում Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ չի արել՝ ՊՆ ղեկավարը նշեց՝ խոսքն այդ մասին չէ, այլ դիրքեր կառուցելու։Անդրադառնալով անվտանգության վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց դրանք հարևան երկրներից տարածքային պահանջներ ունենալու մասին են։ Նա էլ է վարչապետի պես վստահ՝ այդ հայտարարություններն ուղիղ պատերազմ են ենթադրում։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97685121_89:0:1512:1067_1920x0_80_0_0_65f11a67389cc47bc315d0adc70801f9.jpg.webp
սուրեն պապիկյան, հայաստան, դիրքեր, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սուրեն պապիկյան, հայաստան, դիրքեր, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ պաշտպանության նախարարը նշում է, որ պաշտոնական Բաքուն իր տարածքում է դիրքեր կառուցում, ՀՀ-ն էլ է կառուցում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական դիրք կառուցելու մասին լուրերը։ Այս մասին Պապիկյանը հայտարարեց ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։
«Չկա նման բան, հերքում եմ, ևս մեկ անգամ հերքում եմ»,- ասաց նախարարը։
Պապիկյանը շեշտեց՝ պաշտպանության նախարարությունը հայտարարություններ տարածել է։ Հավելեց նաև՝ պաշտոնական Բաքուն իր տարածքում դիրքեր է կառուցում, ՀՀ-ն էլ է կառուցում։
Ճշտող հարցին՝ արդյոք 2021 թվականից ՀՀ-ում օկուպացված տարածքներում Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ չի արել՝ ՊՆ ղեկավարը նշեց՝ խոսքն այդ մասին չէ, այլ դիրքեր կառուցելու։
Անդրադառնալով անվտանգության վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց դրանք հարևան երկրներից տարածքային պահանջներ ունենալու մասին են։ Նա էլ է վարչապետի պես վստահ՝ այդ հայտարարություններն ուղիղ պատերազմ են ենթադրում։