Մետրոպոլիտենում հոսանքի տատանումը ՀԷՑ-ի հետ առնչություն չունի․ պարզաբանում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի մետրոպոլիտենից այսօր հայտարարել էին, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում, նշելով, որ մետրոպոլիտենը անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության, որից որոշ ժամանակ անց կառույցից հայտնել էին, որ  խափանումը վերացվել է։

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Լանա Մինասյանը Araratnews-ի հարցին ի պատասխան պարզաբանեց, որ դա մետրոպոլիտենի ներքին էլեկտրամատակարարման ցանցում տեղի ունեցած խափանում է․ «Երևանի մետրոպոլիտենի շահագործման և սպասարկման դաշտում է և ՀԷՑ-ի հետ առնչություն չունի»,- ասաց նա։

Գեղամ Ադյան

Leave a comment