Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաինին սպանվել է մարտի 20-ին՝ Իսլամական Հանրապետության տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«Խորը վշտով, բայց միևնույն ժամանակ հպարտության զգացումով հայտարարում ենք մշակույթի և լրատվամիջոցների գործիչ, ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նաինիի նահատակության մասին, որը զոհ է դարձել դաժան ամերիկա-սիոնիստական ահաբեկչական հարձակմանը՝ Ռամադանի սուրբ ամսվա վերջին օրվա լուսաբացին», – հայտնել է պետական հեռարձակողի մամուլի ծառայությունը։