«Նիկոլ Փաշինյան, հանգստացե՛ք, ամեն ինչ նորմալ է, ձեզ համար թույլ լինելը նորմալ է»․ Ալիկ Ալեքսանյան

Tert.am. Նիկոլ Փաշինյան, հանգստացե՛ք, ամեն ինչ նորմալ է, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Գիտեք, կյանքը այդպես է դասավորված, լինում են թույլեր, լինում են ուժեղներ։ Թույլերի համար ուժեղների հետ մի քիչ բարդ է լինում, տեսեք, 2 ամիս բան է մնացել։ Մի քիչ համբերեք, հետո կունենաք շատ ազատ ժամանակ։ Օրինակ, ձեր «բրեմենյան երաժիշտներով» կարող եք շրջագայել, այդ ժամանակ մենք արդեն զբաղված կլինենք ուժեղ Հայաստանի կառուցմամբ։

Հանգստացե՛ք, հանգստացե՛ք»,-ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment