«Սա ինչ թշնամություն է, հատկապես անպաշտպան մարդկանց նկատմամբ». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Ոստիկանական բռնությունների, խոշտանգումների, ամենատարբեր սադիստական գործողությունների մասին տեղյակ ենք և լսում ենք տարիներ շարունակ, բայց որ գիշերով ներխուժեն բազմազավակ կնոջ տուն և բերման ենթարկեն կնոջը 7 տարեկան աղջկա հետ, սա սադիզմի նոր դրսևորում է։ Դեռ մի բան էլ ասել են՝ ուրախացեք, որ մասկաներով չենք մտել, ձեռնաշղթա չենք հագցնում․․․

«Ձեռքերս դողում էր, ասում էի՝ շորերս հագնեմ, չէր լինում: Երեխուս հոգեկանը խանգարել են, խոխաս վատ վիճակում, ո՞վ է պատասխան տալու իմ երեխու համար, հիմա ես եմ ձեզ մեղադրում», Ազատություն ռադիոկայանին այսօր պատմել է հինգ երեխաների մայր արցախցի կինը։

Սա ինչ թշնամություն է, հատկապես անպաշտպան մարդկանց նկատմամբ։ Եվ ինչի համար․մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ արված մի գրառման համար։ Զոհեր են մատուցում և որքան դաժան, այնքան լավ»։

«Ազատության» նյութը՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment