«Այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել». Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․

«Ի պատասխան տարբեր ԶԼՄ-երի գործընկերներիս հարցումների կարճ արձագանքեմ իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։

Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։

Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել են, ոչ թե արժեքներ ոչնչացրել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment