Իրանում ձերբակալությունները նոր թափ են առել

«Իրանն այսօր». Իրանի իշխանությունները շարունակում են մտահոգվել երկրում հավանական բողոքի ալիքի, խժդժությունների առաջացմամբ:

📍Վերջին մի քանի օրերին ձերբակալությունները նոր թափ են առել: Այսօր հայտնել են 97 հոգու ձերբակալության մասին, որոնց բնորոշել են որպես «Իսրայելի զինվորներ»:

📍Ըստ հետախուզության նախարարության հայտարարության՝ ձերբակալվածները նպատակ են ունեցել տարեվերջյան օրերին փողոցային անկարգություններ հրահրել (Իրանում ավարտվում է 1404 թվականը, և մարտի 20-ին իրանցիները նշելու են Նոր տարին):

📍Իրանում համարում են, որ հակառակորդները ցանկանում են խռովություններ առաջացնել երկրում, ուստի պատերազմի մեկնարկից ի վեր՝ կոշտ նախազգուշացումներ են հղում «անվտանգությունը խաթարել ցանկացող տարրերին», ձերբակալվել է առնվազն 600 մարդ:

📍Այդպիսի նախազգուշացում կարելի է համարել նաև այն, որ այսօր մահապատժի են ենթարկել հունվարյան ցույցերի ժամանակ ձերբակալված 3 անձի:

📍Հակազդման միջոցներից է նաև ամեն օր պրոիշխանական հավաքների անցկացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment