Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Russia Today» (RT) հեռուստաալիքի թղթակից Սթիվ Սուինին և նրա օպերատորը վիրավորվել են Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով, հաղորդում է հեռուստաալիքը։
Հրթիռը ընկել է RT-ի աշխատակիցների մոտ, երբ Սուինին ռեպորտաժ էր պատրաստում։ RT-ն նշում է, որ աշխատակիցները կրել են «PRESS» գրությամբ նույնականացման բաճկոններ։
Թղթակիցը և օպերատորը տեղափոխվել են հիվանդանոց։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի բեկորներից վնասել են նրանց վերջույթները։