Վարչապետ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նա Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։


Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:

Դիտումների քանակ2

Leave a comment