Իրենք պատրաստում են նոր սեպտեբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով. Փաշինյանը՝ արվող հայտարարությունների մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հիբրիդային պատերազմն այն է, երբ վճարովի գործիքներով՝ ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ գրվում է, որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ ունեն, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում, որ մենք անչափահասների տարբեր սեռական շահագործման գործիքներ ենք կիրրառում, այդ ամենը հիբրիդային պատերազմ է, դա այլ անուն չունի»,-լրագրողների հետ ճեպազրույոցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ընտրություններին և ընդդիմադիրների հայտարարություններին՝ նշեց. «Մենք ասում ենք, որ ակնկալում ենք, որ այս ընտրությունների արդյունքում ունենանք սահմանադրական մեծամասնություն, որովհետև դա է, որ կերաշխավորի, որ այն պրոցեսները, մասնավորապես՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում, մենք կդարձնենք լիարժեքորեն անշրջելի: Այդ կուսակցություններն ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը և սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը: Առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ դա պատերազմ է ՀՀ ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով: Նրանցից ոմանք չեն էլ հասկանում՝ ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտասանում են, ինձ համար ակնհայտ է՝ ինչ տեղեր են գրված և առնվազն կարդացողի կարգավիճակում են: Իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է կարողանան ՀՀ-ում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել: Այդ բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռեվիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ՝ աշնանը: Իրենք պատրաստում են նոր սեպտեբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»: