Մեր հարգելի ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը նրանց պիտի օգնի հարստանալ ու հարստացնել. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նախագծով առաջակվում է սահմանել երկու առանձին կարգավորում՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի արտադրողների և դրանց վերավաճառողների համար: Արտադրողների համար առաջարկվում է սահմանել , որ ԱԱՀ-ով հարկվում է ոսկյա իրի օտարման գնի, դրա արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռքբերման դրական տարբերությունը: Երկրորդը՝ առևտրական վաճառքի գործունեությամբ զբաղվող անձանց համար առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով հաշվարկվում է ոսկյա իրի օտարման գնի և դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը»,- կառավարության նիստում այս մասին ասաց Ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը, ում դիտարկմամբ այս նախաձեռնությունը ոսկեգործության ոլորտի համար նպաստավոր հարկային միջավայրի կձևավորի, վերանայելով նախկինում գործող կարգավորումները:
«Պարզ ասեմ, մեր հարգելի ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը նրանց պիտի օգնի հարստանալ ու հարստացնել և մեր ոսկերչական արտադրանքի ներմուծվողի նկատմամբ մրցունակությունը էականորեն պետք է բարձրացվի: Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչ լրացուցիչ պրոբլեմ կա, որ մեր ոսկերինչներին ստիպում է գնալ և այդ շրջանառության հարկից մի 2000 դրամ ներքև միանգամից արգելակել, եկանք հանգեցինք, որ այստեղ է պրոբլեմը, հիմա այդ հարցը լուծում ենք»,- ասաց նա: