Պաշտոնյաներին բլոտում կրելուց հետո հաջորդ օրը «սպեցնազը» մտնում էր, հիմի ո՞վ է հիշում դրա մասին. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մոռացության է մատնվել. 2018-ի դրությամբ ԱԱՀ-ի վերադարձի գծով ՀՀ-ն մոտավորպես 60 միլիարդի պարտք ուներ, 2018-ին առաջին գործերից մեկը, որ արել ենք այդ պարտքը զրոյացրել ենք»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր համակարգը ժամացույցի նման աշխատում է, այս բաներն արդեն սովորական բան են, այն ժամանակ ո՞վ հույս կունենար, հլը մեկը համարձակվեր մտքով անցներ, որ հին պարտքերը պետք է վերադարձվեր, այ հարկային տեռորն այդ ժամանակ կտեսնեին: Էլ չեմ ասում պաշտոնյաների հետ բլոտ կրելուց հետո ինչ էր տեղի ունենում, հաջորդ օրը «սպեցնազը» մտնում էր, հիմի ո՞վ է հիշում դրա մասին ընդհանրապես, ու՞մ կհավատացնես, չի եղել տենց բան, միֆ է եղել: «Դուխ» ունես՞, որ ՊԵԿ-ի նախագահին կամ Ֆինանսների նախարարին բլոտով կրես, ձե՞ռ ես առնում: Հիմա ո՞վ է հիշում, որ եկամտային հարկ, շահութահարկ է նվազել»,- նկատեց վարչապետը: