11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում.





«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ջեյ Դի Վենսի և պատվիրակության մյուս անդամների համար փետրվարի 9-ին ֆուրշետի հյուրասիրություն է տեղի ունեցել։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է մեկ անձից կատարվող գնումների հարթակից։

ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգային ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ֆուրշետի կազմակերպման համար պայմանագիր է կնքել «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ։

Ֆուրշետը մատուցվել է 200 անձի համար Բաղրամյան 26-ում և Զվարթնոց օդանավակայանում՝ 50 անձի համար։ Հյուրասիրությունը ներառել է թխվածքի տեսականի, չիր-չարազեղեն, սեզոնային մրգեր, տաք ու սառ ուտեստներ, այդ թվում՝ խորովածի տեսականի, ձկան տեսականի, գյուղական կարտոֆիլ, պանրի ու զեյթունի տեսականի, բնական և գազավորված ըմպելիքներ և այլն։ Այս ծառայության մատուցման դիմաց բյուջեից վճարվել է 11,112,600 դրամ։

Նշենք, որ «Բլիզարդ» ՍՊԸ-ն, որն էլեկտրոնային ռեգիստրի համակարգում գրանցվել է 2005 թվականից, պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին»:




դիտվել է 1 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը


Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը

Leave a comment