Թեհրանը չի համաձայնի հարստացված ուրանի դուրսբերմանը․ Մոհսեն Ռեզայի

Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, որը նախատեսված է ներքին օգտագործման համար, ուստի Թեհրանը չի համաձայնի դրա դուրսբերմանը երկրից. այս մասին «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Մենք թույլ չենք տա, որ հարստացված միջուկային նյութի գոնե մեկ մասնիկ դուրս բերվի Իրանից», – ընդգծել է Ռեզային։

Պաշտոնյան նշել է, որ Իրանի կառավարությունը նախկինում տեղեկացրել էր Ռուսաստանին հարստացված ուրանը երկրի ներսում պահելու իր որոշման մասին։

Leave a comment