Մեկնարկել է Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։ ՀՖՖ-ն հայտնել է, որ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։

«Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Բելառուս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի արժեքը

Հարավային տրիբունա – 1000 և 2000 դրամ

Հյուսիսային տրիբունա – 1000 և 2000 դրամ

Արևելյան տրիբունա – 3000 և 6000 դրամ

Արևմտյան տրիբունա – 6000 և 8000 դրամ

Leave a comment