Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման և սրացման կանխարգելման կարևորությունը, ինչպես նաև ընդգծել են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը։