Ֆրանսիան հայտարարել է, որ կապոհվի Հորմուզի անվտանգությունը Իրանի շուրջ դեէսկալացիայից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզը պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովմանը  Իրանի շուրջ դեէսկալացիայից հետո. հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը։

«Մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել Հորմուզի նեղուցը ազատելու համար պայմանով, որ իրավիճակը ռազմական չլինի։ Ոչ ոք չի ցանկանում անցնել Հորմուզի նեղուցով, եթե կա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի վտանգ»,- ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։

«Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման մասին։ Մենք գիտենք, թե ինչպես դա անել, բայց մենք դա չենք անի պատերազմի ժամանակ։ Դա պետք է արվի խաղաղ միջավայրում, երբ մարդիկ իրենց անվտանգ զգան»,- հավելել է նախարարը։

Ինչպես նախկինում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզը չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու որևէ գործողության։

Leave a comment