Երկու հեղինակավոր մրցանակ՝ մեկ տարում. «Պլազա Վիկտորիա Երևան»-ի հաղթարշավը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Զբոսաշրջային սեզոնի բացման նախաշեմին ներկայացնում ենք Երևանի փոքր կենտրոնում գտնվող նորաբաց «Պլազա Վիկտորիա Երևան» հյուրանոցը։
Թեև հյուրանոցը նորաբաց է, այն արդեն հասցրել է արժանանալ բազմաթիվ հյուրերի վստահությանն ու բարձր գնահատականին։Այդ մասին են վկայում միջազգային տարբեր հարթակներում թողնված բազմաթիվ դրական արձագանքներն ու բարձր գնահատականները։ 2025 թվականի արդյունքներով հյուրանոցը արժանացել է երկու հեղինակավոր մրցանակի՝ “Guest’s Choice 2025” մրցանակին՝ Ostrovok հարթակից, և “Traveller Review Awards 2026”մրցանակին՝ Booking.com հարթակից։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում գրանցված այս հաջողությունները պրոֆեսիոնալ թիմի նվիրված աշխատանքի, բարձրակարգ սպասարկման և արդյունավետ կառավարման արդյունքն են։Իր բարենպաստ տեղակայման շնորհիվ հյուրանոցը ապահովում է հյուրերի խաղաղ և անվտանգ հանգիստը՝ միևնույն ժամանակ գտնվելով Երևանի կենտրոնին շատ մոտ։ Ժամանակակից և նորարարական հագեցվածությամբ համարները ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի հյուրերի կեցությունը լինի առավել հարմարավետ և հաճելի։ Հյուրանոցի ինտերիերը համադրված է հայկական մշակույթի տարրերով․ այստեղ ներկայացված են հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև ազգային տարազներով պատկերներ, որոնք ստեղծում են յուրահատուկ մշակութային մթնոլորտ։

Ընթացիկ տարում նախատեսվում է նաև ծառայությունների ընդլայնում։ Մոտ ապագայում հյուրանոցը կբացի իր դռները նոր նախագծված ռեստորանի, բացօթյա սրճարանի և ժամանակակից կոնֆերանս սրահի համար։
«Պլազա Վիկտորիա Երևան» հյուրանոցն այն վայրն է, ուր ուզում ես վերադառնալ։

Ամրագրումների համար։

Հեռ․։060-500-011, Mob./WhatsApp 091-15-22-00

Կայք։www.hotelplazaviktoria.am

Leave a comment