«Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ՊԵԿ-ը սկսեց ստուգել նրա բոլոր բիզնեսները, «Տաշիր գրուպ»-ի հետ կապված ի՞նչ ստուգումներ եք իրականացրել, ասում են՝ քաղաքական հրահանգ կա, ստուգում եք, փորձում եք անպայման ինչ-որ բաներ գտնել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։ «Այո՛, ստուգումներ եղել են, գտել ենք խախտումներ։ Բայց բացարձակ քաղաքական հրահանգ չկա, տարբեր կազմակերպություններում տարբեր բացահայտումներ եղել են՝ և՛ նախկինում են եղել, և՛ անցած տարվա ընթացքում։ Մեզ մոտ որևէ կազմակերպության նկատմամբ վերահսկողություն անելու կաշկանդվածություն գոյություն չունի, այդ թվում՝ «Տաշիր»-ի ուղղությամբ»,- պատասխանեց ՊԵԿ նախագահը։