Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ ընտանիքի 4 անդամներ Աթենք մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի … Read more
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով
14.01.26 | 16:39 Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։
Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. Փաստ
8:45 – 15/հունվարի/2026 «Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած անցած տարվա ընթացքում Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին հայացքից դրական դինամիկային և տնտեսական ակտիվության արագացմանը, ձևավորվող պատկերը շատ ավելի բազմաշերտ և մտահոգիչ է, քան կարող է թվալ մակերեսային գնահատման դեպքում։ Տնտեսական ակտիվության աճը, որը 2025 թվականի դեկտեմբերին 11 ամսվա (հունվար-նոյեմբեր) արդյունքներով հասել … Read more
Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապ չկա․ Զարեհ Սինանյան
Պաշտոնական Երևանն Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չունի, տեղեկություններ են ստացվում միայն Իրանից Հայաստան ժամանողների միջոցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Ինտերնետ կապն անջատված է, անգամ դեսպանատան հետ կապ չունենք»,- ասաց Սինանյանը։ Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ զոհված հայերի թվին, Սինանյանը նշեց, որ երկու զոհի անուն է … Read more
Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով
Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ 2026 թվականից դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական (հիմնական կրթության վկայական ստանալու համար) և պետական ավարտական (միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար) քննությունների դիմումների ընդունումը կիրականացվի միայն էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով: Էքստեռն քննությունների անցկացման համար նախատեսված էլեկտրոնային … Read more
Ապրիլի 27-29 Երեւանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երեւանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ եւ ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը եւ թվային տնտեսության ապագան: Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է: Բանկը մշտապես ներդնում է ժամանակակից թվային լուծումներ եւ աջակցում … Read more
Կան ֆուտբոլիստներ, որոնք չպետք է կրեն հավաքականի մարզաշապիկը. Մելիքյանը Տիգրան Բարսեղյանին ազգային թիմի հրավիրելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հավաքական հրավիրվելու չափանիշների մասին՝ անդրադառնալով նաև կարմիր քարտ ստանալու գործոնին։ Մարզիչը հորդորել է չկապել հավաքական չհրավիրվելը խաղադաշտից հեռացվելու հետ։ «Կարմիր քարտ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, և դրա համար պատժել՝ չհրավիրելով հավաքական, ուղղակի շատ վատ է։ Ժամանակը ցույց կտա՝ Տիգրան Բարսեղյանը կհրավիրվի՞, թե՞ ոչ։ Կգա ժամանակը, … Read more