Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ ընտանիքի 4 անդամներ Աթենք մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Սևակ Հ․-ն, 34-ամյա Էմմա Հ․-ն, 6-ամյա Է․ Հ․-ն և 9-ամյա Է․ Հ․-ն, ովքեր այնուհետև տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն։



Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված տանը բացակայում է բնական գազը, սակայն առկա է պրոպան տեսակի հեղուկ գազ և տունը տաքացնելու համար օգտագործում են փայտե վառարան և նրանք նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում գտնվելով տանը «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով զանգահարել են շտապօգնություն և թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։



Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական վարչություն:

Leave a comment