Ապրիլի 27-29 Երեւանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Այս տարի FINTECH360 միջազգային համաժողովը Երեւանում կանցկացվի ապրիլի 27-29-ը: Նախատեսվում է, որ տարբեր երկրներից Հայաստան կժամանեն առաջատար բանկերի, ֆինտեխ եւ ՏՏ ընկերությունների, ստարտափների, վճարային համակարգերի ավելի քան 500 ներկայացուցիչներ:

Մասնակիցները կքննարկեն ֆինանսական ծառայություններում նորարար տեխնոլոգիաների կիրառումը եւ թվային տնտեսության ապագան:

Յունիբանկը FINTECH360 համաժողովի գլխավոր հովանավորն է: Բանկը մշտապես ներդնում է ժամանակակից թվային լուծումներ եւ աջակցում է ֆինանսական ոլորտի կայուն տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

FINTECH360-ը միջազգային փորձի փոխանակման եւ ֆինտեխ էկոհամակարգի զարգացման լավագույն հարթակներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս քննարկելու բանկային ծառայությունների թվային զարգացման հիմնական միտումները, հաստատելու նոր ռազմավարական գործընկերություններ եւ ընդլայնելու մասնագիտական ցանցը:

Համաժողովի գործարար ծրագիրը ներառում է արհեստական բանականության կիրառումը բանկային ոլորտում, ավտոմատացման բազմագործակալային համակարգերը, կենսաչափական նույնականացումը, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի միտումները: Կքննարկվեն նաեւ տվյալների պաշտպանության, իրական ակտիվների տոկենիզացիայի, կրիպտոարժույթների եւ բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման թեմաները։

Համաժողովը տեղի կունենա Seven Visions Resort & Places,The Dvin համալիրում:

FINTECH360-ի՝ արտերկրից ժամանած մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու մշակույթին:

Համաժողովի ամբողջական ծրագիրը եւ գրանցումը հասանելի է https://fintech360.io/eng կայքում:

Leave a comment