Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի․ Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից միտքը

Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը. «Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։

100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1մլն դրամ՝ անկախ բնակության վայրից

Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացի, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա 2026 թվականին, պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն՝ միանվագ 1 մլն դրամի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 5-ի նիստում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այն քաղաքացիների նկատմամբ, … Read more

Չնայած ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի «պատերազմ հրահրողների», կա դրական տեղաշարժ․ Դմիտրիև

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ հանդիպումները դրական են ընթանում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց և դրական տեղաշարժ է նկատվում։ Դմիտրիևը ասել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները … Read more

ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան և Ադրբեջան Միլանում օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան և Ադրբեջան Միլանում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո, հաղորդել է «Associated Press»-ը։ Իտալիայից հետո Վենսը կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան հանձնարարել է մշակել երկու երկրների միջև 40-ամյա հակամարտությանը վերջ դնելու նպատակով կնքված համաձայնագիր։ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը Իտալիայի Միլան քաղաքում տեղի կունենա փետրվարի 6-ին։

Ինչպես պաշտպանել WhatsApp-ը. Սամվել Մարտիրոսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է․ Հիմա պաշտպանում ենք #WhatsApp, վազապ, վացափ, Вацап. Բոլորով մտնում ենք ու ակտիվացնում երկփուլայինը։ Որ դառնանք #ԵրկիրԵրկփուլային։ Սովորեք, միացրեք, սովորեցրեք ԽԾԲ-ներին։ #Armenia #Հայաստա