Ազդարարման համակարգի համապետական իրազեկման արշավի շրջանակում շարունակվել են մարզերում իրականացվող մարզային դասընթացները
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման մեկամյա արշավի շրջանակներում անցկացվել են մարզային դասընթացներ Վայոց Ձորի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ ՏԻՄ-երի, մարզպետարանի ներկայացուցիչների և ազդարարման պատասխանատուների համար։ Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում: … Read more