«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի դերը տեսական դատողություններ անելը չէ, հատկապես՝ նորմատիվ ակտերի բովանդակության ուսուցողական հայտարարություններով։
     Այն, ինչ գրված է ՀՀ Սահմանադրությունում և օրենքներում մենք էլ գիտենք, կարդում ենք, իսկ ով չգիտի կդիմի մասնագիտական խորհրդատվություն տրամադրողներին։
     ՄԻՊ-ը պետք է կարողանա ուղիղ ասել՝ արդյոք քաղաքական իշխանությունը խախտում է քաղաքացիների կրոնական ազատության իրավունքները, կամ կրոնական կազմակերպությունների ինքնավարության հիմնարար դրույթը։ Առնվազն արձանագրի եղածը, նույնականացնելով փաստերը և անձանց (հանրային անձանց հատկապես)։
     Թե չէ մնացածը ամեն ինչ է՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից»։

Leave a comment