Իրանի ԱԱ խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին առաջիկա օրերին կայցելի Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին առաջիկա օրերին կայցելի Մասկատ, գրել են ԶԼՄ-ները։ Լարիջանին, ինչպես սպասվում է, կգլխավորի Իրանի պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցություններում։ Երկու կողմերի միջև շփումները միջնորդվում են Օմանի կողմից և կարող են տևել մի քանի շաբաթ։