Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 5-ին՝ ժամը 14:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան ավտոճանապարհով։

Էդուարդ Սպերցյան․ Հուսով եմ՝ Սաֆոնովն առաջին համարը կլինի ոչ միայն ՊՍԺ-ում, այլև՝ աշխարհում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական «Կրասնոդարում» իր նախկին թիմակից, ֆրանսիական ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի մասին։ «Երկրպագում եմ նրան ու մաղթում ամենալավը։ Հուսով եմ՝ Մատվեյը կամրապնդվի ՊՍԺ-ի մեկնարկային կազմում, կսկսի ավելի շատ խաղալ ու առաջին համարը կլինի ոչ միայն փարիզյան ակումբում, այլև՝ ամբողջ աշխարհում»,- հայ կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։ … Read more