Սանկտ Պետերբուրգի երկնքում 4 լուսին է փայլել (ՎԻԴԵՈ)
Սանկտ Պետերբուրգում 4 լուսին է փայլել.ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սանկտ Պետերբուրգի երկնքում 4 լուսին է փայլել։ Այս օպտիկական մթնոլորտային երևույթը կոչվում է «պարսելենայի» (լուսնային հալո) էֆեկտ։ Այն առաջանում է սառցե բյուրեղներում լուսնի լույսի բեկման հետևանքով, ինչի պատճառով երկնքում իսկական Լուսնի կողքին երևում են մեկ կամ մի քանի «կեղծ» լուսնային սկավառակներ։