Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է ավտոբուս և 4 մեքենա, կա վիրավոր

Երևանում ավտոբուս և 4 մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ փետրվարի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենաները և «Zongtong» մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a comment