Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ … Read more

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այսօր Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։ Հաղորդվել է, որ Էրզինջանում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները գրանցվել են 4.52 կմ խորության վրա։

Ծափահարություններ ու բացականչություններ դատարանի դահլիճում. Միքայել Սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Ծափահարություններ ու բացականչություններ դատարանի դահլիճում. Միքայել Սրբազանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Անչափահասին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Նախօրեին Շենգավիթի ոստիկանները բակում հայտնաբերել էին 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․  Փետրվարի 5-ին՝ ժամը 00:40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ … Read more

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, … Read more