Զանգեզուր կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Տարվա լավագույն մեկնարկը՝ ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) համագործակցության շրջանակում համատեղ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել են ընձառյուծի թարմ հետքեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ՊՈԱԿ-ի ու ԲՀՀ մասնագետները ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային … Read more

Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը:Այդ համատեքստում, Արթուր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Գործակալության աջակցությունը Հայատանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին … Read more

Քաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանում

Քաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանում

Միջազգային 23 Հունվար, 2026 17:20 Թուրքիայի խորհրդարանում քննարկման է դրվել կենսաթոշակները մինչև 20.000 լիրա (174.000 դրամ) բարձրացնելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Քննարկման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության պատգամավորներից Վելի Աղբաբան՝ թղթե շիրմաքար ու թղթե դագաղ ձեռքին, մոտեցել է ամբիոնին և խոսել կենսաթոշակների բարձրացման մասին։ Այդ … Read more

Արտակ Զեյնալյանը Հարավային Կորեայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում, այսօր ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԲԿԳ-ին հանդիպմանը Հայաստանի պատվիրակությանը հրավիրելու համար, ինչպես նաև Կորեայի Հանրապետությանը՝ կարևոր միջոցառումը կազմակերպելու համար: Նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, այն որակել է … Read more

Վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են տուժանքի կիրառման միասնական պրակտիկայի ձևավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող մեկ տասնյակը գերազանցող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամիտնօրեն Տիգրան Մարկոսյանը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու Հիմնադրամի փորձագետները: Արթուր Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել տարեսկզբին … Read more

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով

Միջազգային 23 Հունվար, 2026 17:05 Հունվարի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեին։ APA-ն հղում անելով արտաքին գործերի նախարարությանը՝ նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում տիրող վերջին լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Փոխնախարար Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում … Read more

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ փակ են

Եղանակ 23 Հունվար, 2026 17:04 Հունվարի 23-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների … Read more

Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին

Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին

Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Քննարկման շրջանակում պատգամավորները հետաքրքրվեցին՝ արդյոք նախագծով առաջարկվող փոփոխությունները չպե՞տք է արվեն ընտրություններից 1 տարի առաջ, չկա՞ արդյոք նման նորմ: Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. Դեմոյան

Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. Դեմոյան

Ներքաղաքական 23 Հունվար, 2026 17:00 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆՆ օրերս սոցցանցում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան եւ խուզարկություն են իրականացնում: Իսկ դրան նախորդել էր այն, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր անդրադարձել Դեմոյանին եւ նշել, թե առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան՝ … Read more