Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով


Միջազգային

Հունվարի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեին։

APA-ն հղում անելով արտաքին գործերի նախարարությանը՝ նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում տիրող վերջին լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Փոխնախարար Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում ստեղծված իրավիճակը։

Բայրամովն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը և ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։

Նշվել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները, փոխադարձ այցելությունները և առկա քաղաքական երկխոսությունը կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment