Զինծառայության որակի բարձրացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է. Սուրեն Պապիկյան
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս, շրջել զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Նախարարն այցի ընթացքում զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: … Read more