Հաղթանակ համար 143՝ Հայաստան և Ադրբեջան. Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 հաղթանակների ցանկը
Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի 365 «հաղթանակների» ցանկը նրա կառավարման 365 օրվա ընթացքում։ «Հաղթանակների» շարքում 143-րդ համարի ներքո հիշատակված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը։ 149-րդ համարի ներքո էլ հիշատակվում է «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու հարցով ԱՄՆ աջակցությամբ շրջանակային ծրագրի ստեղծումը՝ սահմանելով հրադադարի պարտադիր իրականացման ժամկետներ և վերականգնմանհամարխթաններ»։