ԲԸՏՄ-ն հրապարակել է 2025 թ․ վերահսկողության արդյունքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2025 թ․ ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքի արդյունքները։

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 617 իրավախախտման դեպք՝

շինարարություն, արտադրություն – 221

հանքարդյունաբերություն – 37

առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում – 84

խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում – 226

անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18

սպասարկում և այլ – 31:

Կիրառվել է ՝

399 վարչական տույժ

34,980,000 դրամ տուգանք:

Հաշվարկվել է՝

160,881,709 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Կայացվել է՝

առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսվարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ Կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետուﬓերը։

Leave a comment