Ովքեր են Երևանում սպանված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալները․ ՔԿ-ն անուններ է հայտնում
Չեչնիայից Երևան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են համարվում Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը, Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ BBC-ի ռուսական ծառայության հարցմանն ի պատասխան էլ կոմիտեից հայտնել են՝ Իմինովան և Բայսարովը գործել են «առայժմ չբացահայտված անձի ցուցումով»։ Գերատեսչությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել է Ռուսաստանին՝ քննությանը աջակցելու խնդրանքով, … Read more