ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Ռուսաստանին էներգետիկ շուկաներից․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Ռուսաստանին էներգետիկ շուկաներից։ Նրա խոսքով՝ Մոսկվայում առայժմ չեն տեսնում Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ հարգելու Ռուսաստանի շահերը։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «ողջունում է այն, որ Ռուսաստանը մարգինալացվում է եվրոպական էներգետիկ շուկաներում»։ ՌԴ նախարարի խոսքով՝ դա «բաց հավակնություն է՝ էներգետիկ գերիշխանության հասնելու»։

Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Հետևաբար սպասվում է, որ 2026 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի ամսի 1-ից։

Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ Մարտունիում են․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այս անգամ ուղևորվել է Գեղարքունիքի մարզ: Նրանք օրը սկսել են անվանականչով ու երթակարգավարական խորհրդակցությամբ: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Մարտունիից, որում զրուցում է քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում: