Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ և բուժառուներ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման … Read more

Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացնում է.  «Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ Ապրիլի 23-ի 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է։ Այս վերջնաժամկետից հետո հայտեր չեն կարող ընդունվել։ Ապրիլի 23-ի 18։00-ն նաև օգտահաշիվ ստանալու դիմումի վերջնաժամկետն է, իսկ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության/դաշինքի համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ հայտ ուղարկելը»։ Դիտումների քանակ1

ՀՀ-ի ու Ղրղզստանի նախագահներն արձանագրել են՝ չնայած առկա դրական դինամիկային՝ համագործակցության ներուժը դեռևս լիովին չի իրացվել

ՀՀ-ի ու Ղրղզստանի նախագահներն արձանագրել են՝ չնայած առկա դրական դինամիկային՝ համագործակցության ներուժը դեռևս լիովին չի իրացվել

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը։ Նշվում է, թե Իրանը լքել ցանկացող ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան։ ԱՄՆ քաղաքացիներին չի խորհուրդ տրվում այցելել Աֆղանստան, Իրաք և Պակիստանի ու Իրանի սահմանամերձ շրջաններ։ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտարարում են՝ պետք է հաշվի առնել, որ Իրանի կառավարությունը կարող է խոչընդոտել … Read more

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովի հետ ու պարտվեց 2:2 հաշվով։ Եզրափակիչի ճանապարհին Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթել էր իտալացի Թոմասո Բոսիին ու ադրբեջանցի Նիհատ Մամեդլիին և 1 րոպեում 8։0 հաշվով ուժեղ էր գտնվել ռուսաստանցի Սուներ Կոնունովից։ … Read more